Թրամփը լրագրողներին զրկել է Սպիտակ տան սուրբծննդյան երեկույթից
ԱՄՆ նախագահը որոշել է չանել ավանդական սուրբծննդյան երեկույթը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Գազետա.ռու-ն, հղում անելով Fox News-ի, գրում է, որ Սպիտակ տուն միշտ հրավիրում էին այն լրագրողներին ու մեկնաբաններին, ովքեր լուսաբանում են նախագահի աշխատակազմի գործունեությունը: Բացի այդ, միջոցառմանը ներկա էին լինում Նյու Յորքի ԶԼՄ-ների ղեկավարները: Երեկույթի ժամանակ հրավիրվածների համար շվեդական սեղան է բացվել, նրանք նաև հնարավորություն են ունեցել զբոսնել Սպիտակ տան տարածքով: Նախագահն ու առաջին տիկինը շփվել են հյուրերի հետ և լուսանկարվել:
Նշվում է, որ արդեն անցյալ տարի Թրամփն ու տիկին Մելանիան երկար չեն մնացել երեկույթին և չեն լուսանկարվել հրավիրվածների հետ: Դրա փոխարեն Թրամփը ողջույնի մի քանի խոսք էր ասել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան