Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է Ռուսաստանը վախենում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է Ռուսաստանը վախենում։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա գրել է իր թվիթերում։
Մոսկվայի վախերի թվում Ուկրաինայի նախագահն առանձնացրել է իր երկրի «միասնականությունը և համերաշխությունը», ինչպես նաև Կիևի միջազգային ներկայությունը Դոնբասում, Ղրիմում և Ազովի ծովում։
«Երրորդ, Պուտինն ատում է Ուկրաինայի եվրոպական հաջողությունները»,- եզրափակել է Պորոշենկոն։
Ավելի վաղ Պորոշենկոն հայտնել էր, թե ինչու է գնացել Բրյուսել։ Նրա խոսքով, ինքը Եվրամիության ներկայացուցիչներին խնդրել է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան