Պուտինը խոստովանել է, որ չի ցանկացել նախագահ դառնալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յարոսլավլում կայացած համառուսաստանյան բաց դասին հայտարարել է, որ երբ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինն իրեն առաջարկել է նախագահ դառնալ, ինքը չի ցանկացել դառնալ պետության ղեկավար։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։
Պուտինի խոսքով, այն ժամանակ ինքը պատրաստ չի եղել ստանձնելու Ռուսաստանի ղեկավարի պաշտոնը։
«Երբ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Նիկոլաևիչ Ելցինն ինձ կանչեց իր մոտ և ասաց՝ «Ուզում եմ՝ Ձեր թեկնածությունն առաջադրել Պետդումայում, որպեսզի դառնաք վարչապետ, իսկ հետո կառաջարկեմ մասնակցել նախագահական ընտրություններին։ Դուք համաձա՞յն եք», ես նրան ասացի՝ «Ոչ»»,- պատմել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ իր պատասխանը զարմացրել է Ելցինին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան