Ռուբեն Նազարեթյան. «Պատրաստվելու ենք լավագույն կերպով և ձգտելու ենք դուրս գալ խմբից»
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել աշխարհի 2020 թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանության վերաբերյալ:
«Նորմալ խումբ է: Ծանոթ ենք մեր մրցակիցներից երկուսին՝ Շվեդիայի և Մալթայի հավաքականներին, քանի որ խաղացել ենք նրանց դեմ: Շվեդներն ուժեղ հավաքական ունեն, և հիմա մեր առաջնային խնդիրը հենց նրանց դեմ խաղին պատրաստվելն է: Առաջին խաղից շատ բան կլինի կախված, և եթե կարողանանք հաջողության հասնել շվեդների դեմ խաղում, մեր խնդիրը կհեշտանա:
Սա ասում եմ՝ հաշվի առնելով, որ խմբից երկու թիմ է դուրս գալիս: Բնականաբար, չենք թերագնահատում Մալթայի հավաքականին, իսկ բելգիացիները, ընդհանրապես, ինչպես և մեծ ֆուտբոլում, այստեղ ևս մեծ առաջընթաց են գրանցել և ուժեղ հավաքական ունեն: Անկախ ամեն ինչից՝ պատրաստվելու ենք լավագույն կերպով և ձգտելու ենք դուրս գալ խմբից»,- ասել է Նազարեթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան