Սիրիայում հայտնաբերվել է զանգվածային թաղման վայր
Սիրիական Աբու-Կեմալ քաղաքի շրջակայքում հայտնաբերվել է յոթ զանգվածային թաղում հարյուրավոր մարդկանց մարմիններով, որոնք սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։ Մասնագետներն արդեն ավելի քան հարյուր մարմին են հանել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է SANA գործակալությունը։
Հանված մարմինների մեծ մասի վրա կան խոշտանգումների հետքեր։ Մարմինների հանման գործընթացը շարունակվում է։
Սիրիական բանակը 2017 թվականի նոյեմբերին ամբողջությամբ ազատագրել է ԻՊ-ից Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող Աբու-Կեմալը։ Ահաբեկիչներն ավելի քան երեք տարի վերահսկում էին քաղաքը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
- Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու
- Սիրիայում գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել
- Սիրիայում ահաբեկիչները մնացել են առանց ջրի
- Սիրիայում կալանավորվել է 53 մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպիչը
- Սիրիական բանակը հետ է մղել ահաբեկիչների գրոհը
- Ահաբեկիչները գնդակոծել են սիրիական Դերա քաղաքի բնակելի թաղամասերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան