Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Լիբանանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրիին քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում