Այն պաշտոնյաները, որոնք հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին. Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը:
«2019 թվականի բյուջեի հայտերի քննարկման համատեքստում անդրադարձել եմ և տվել եմ կոնկրետ հանձնարարականներ, hիմա ես նորից վերադառանում եմ այդ թեմային՝ վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել: Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզի տրամաբանությամբ և ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է՝ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք, ի՞նչ է այդ ԾԻԳ-ը, դա պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, այսօր մեր կոռուպցիայի ամենամեծ օջախները, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հերթով կբացահայտվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ամեն անգամ ասում են, որ նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն: «Ուրեմն նախարարությունները լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաններին սորտերի՝ առաջին, երկրորդ, երրորդ սորտ, հետո էլ ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք: Ո՞նց բարձրացնենք աշխատավարձերը, երբ կան համակարգեր, որ մարդիկ տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում: Իրենք ի՞նչ է՝ արտոնյալներ են»,- վրդովված ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թեմայով կայացվել է քաղաքական որոշում, և հերթով կանդրադառնան ոլորտ առ ոլորտ. «Այն պաշտոնյաները, որ պարզվի հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին։ Շատ հստակ եմ ասում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան