ՔԿՀ-ներում շուրջ 2300 պահվող անձ կա, ինչն աննախադեպ թիվ է. Քրմոյան
«Այն հիմնական հարցերը, որոնք երկար տարիներ բարձրաձայնվում են, շարունակում են մնալ խնդրահարույց»,- «Մեդիա կենտրոնում» «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով հանրային քննարկմանն ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։
Միաժամանակ նա նշեց, որ որոշակի հարցերի ուղղությամբ դրական փոփոխություններ, միտումներ են արձանագրել, մասնավորապես գերբնակեցման հարցը, սննդի հետ կապված որոշակի դրական փոփոխությունները, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետ կապված թվի կտրուկ աճը, սակայն ինստիտուտի գործունեության առումով ինչքանով հետագայում արդյունավետ կլինի, ցուց կտա ապագան։
Հիմնական խնդիրներից Հ. Հարությունյանն առանձնացրեց պահման պայմանները, բուժսպասարկման ոլորտը, կոռուպցիոն ռիսկերը, հիերարխիկ հարաբերությունները։ Նա նշեց, որ խմբի ստացած ահազանգերի ու իրենց այցերի ընթացքում բարձրաձայնված խնդիրների մեծ մասը վերաբերում էր հենց բուժսպասարկմանը։ Հ. Հարությունյանն ասաց, որ կա նաև կադրային հագեցվածության խնդիր, դեպքերի են հանդիպել, երբ հաստիքները բավարար համալրվածություն չունեն։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում շուրջ 2305 պահվող անձ կա, ինչն աննախադեպ թիվ է։
«Կապված է ոչ միայն համաներման հետ, նաև պայմանական վաղակետ ազատման, ռեժիմների փոփոխման, ընդհանարական բարեփոխումների արդյունքում է»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ դիտորդների կողմից արձանագրված խնդիրներից 50 տոկոսից ավելին վերաբերում է բուժսպասարկմանը, այդ պատճառով կառավարությունն առավել ուշադրության է դարձրել այս խնդիրներին։ Փոխնախարարի խոսքով, նախորդ տարվա 43 միլիոն դրամի փոխարեն այս տարի ՔԿՀ-ներին տրվել է 150 միլիոն դրամ դեղորայքի ձեռքբերման համար։
«Դեղորայքի հետ կապված գրեթե բողոքներ չունենք»,- ասաց Ս. Քրմոյանը։
Խոսելով կադրային խնդիրների մասին, նա նշեց, որ հատկացվում են ֆինանսական նոր միջոցներ, որպեսզի բարձր աշխատավարձով կարողանան կադրային խնդիրները լուծել։
«ՔԿՀ-ներում գտնվող անձը պետք է ստանա նույն ծավալով և որակով բուժօգնություն, ինչ քաղաքացիական հիմնարկներում», - նշեց Ս. Քրմոյանը։
Փոխնախարարն ասաց, որ լիցենզիոն պահանջներն ամրագրելուց հետո 500-ից ավելի մահճակալ ունեցող բուժհաստատությունները Երևանում, 100-ից ավելի մահճակալներ ունեցողները մարզերում ունենալու են հատուկ բաժանմունքներ՝ ճաղավանդակներով, որտեղ ՔԿՀ-ներում պահվող անձիք կարող են բուժում ստանալ։
«Որևէ խոչընդոտ չկա ու չի լինելու անձանց բուժելու հենց մասնագիտացված բուժհաստատություներում։ Կարծում եմ՝ հաջորդ տարի կարձանագրենք, որ մենք բանտային բժշկության ոլորտում խնդիրները լուծել ենք»,- ասաց Սուրեն Քրմոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հատկացումներ՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց կոմունալ-կենցաղային պայմանները բարելավելու համար
- «ՔԿՀ-ներում քրեական մշակույթի հաղթահարման իրական ուղիներից մեկը կրթության համակարգի ներդրումն է»
- Փաշինյան. ՔԿՀ-ները խայտառակ վիճակում են
- ՔԿՀ-ներում անգամ ճանճի թռնելու ուղղության վրա են խաղադրույք անում. Զեյնալյան
- ՔԿՀ-ներում պահվող անձանց թվաքանակը նախորդ տարվա համեմատ նվազել է
- ՔԿՀ-ներում պետք է հայտնվեն միայն այն մարդիկ, ովքեր իսկապես պետք է հայտնվեն. գերմանացի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան