Կին գլխավոր հերոսները վարձույթում առաջ են անցել տղամարդկանցից
Time's Up-ի ակտիվիստների կողմից անցկացված հետազոտության համաձայն, այն ֆիլմերը, որոնց գլխավոր հերոսները կանայք եք, վերջին տարիներին վարձույթում ավելի շատ գումար են հավաքել, քան նրանք, որոնց գլխավոր հերոսները տղամարդիկ են։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, դիտարկվել է 2014 թվականի հունվարից մինչև 2017 թվականի դեկտեմբեր համաշխարհային վարձույթում ամենաշատ գումար հավաքած 350 ֆիլմ։
Ավելի շատ են հավաքել ոչ միայն կանանց մասին ֆիլմերը, նաև այն ֆիլմերը, որոնցում կանայք խոսում են միմյանց հետ ոչ տաղամարդկանց մասին։ Բոլոր ֆիլմերը, որոնք վարձույթում հավաքել են 1 միլիարդ դոլար կամ ավելի շատ, համապատասխանում են այս պահանջին: