Ալիևը ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան հիմնախնդիրը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործանախարարների նիստին, ինչպես նաև առաձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել հանդիպման վերաբերյալ։
«Հանդիպմանը քննարկել ենք ռուս-թուրքական նախագծերը, առևտրատնտեսական հարաբերությունները, վիզաների ազատականացման հարցը և հյուպատոսարանի հետ կապված խնդիրները։ Անկեղծ և բարեկամական մթնոլորտում խոսել ենք տարածաշրջանային երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրների մասին»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքական աղբյուրը որոշ տեղեկություններ է հաղորդել նաև Ալիև-Չավուշօղլու հանդիպումից։
Հայտնի է, որ հանդիպմանը խոսվել է արցախյան հարցի մասին, որի ընթաքցքում Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը հրաժարվել է Ադրբեջանին 5 շրջան վերադարձնել. Ալեքսանդր Լուկաշենկո
- «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
- Արցախի հարցը չպետք է դառնա ներքաղաքական պոպուլիզմի մատաղացու. ՀՀԿ փոխնախագահ
- Արցախյան հարցի լուծման ընթացքում որոշ պետությունների կողմից քաղաքական մարմնավաճառություն է դրսևորվում. Նորատ Տեր-Գրիգորյանց
- Արցախյան հարցով բանակցությունների համար նոր պոտենցիալ հնարավորություններ են ստեղծվել. Արման Մելիքյան
- Թրամփն ընդամենը հույս է հայտնել, որ Արցախյան հարցում ամեն ինչ լավ կլինի. քաղաքագետ
- Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. ՀՀ վարչապետը Արցախյան հիմնախնդրի մասին
- Արցախյան հարցում Փաշինյանի և Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները չեն կարող համերաշխ լինել. վերլուծաբան