Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ գիտի, թե ինչու է Հայաստանը դեմ հանդես գալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը։
«Ամոթ է, որ չենք կարողանում ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային ընտրել»,-ասել է նա Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան Կազմակերպության անդամ մյուս երկրներին, քանի որ հենց նրանք են կազմակերպությունը ներքաշել իրենց ներքաղաքական խնդիրների մեջ։
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղարին, երիտասարդ գեներալին։ Պայծառ երիտասարդ է, շտաբային աշխատանքի մեծ փորձով։ Նա պետքարտուղար է, նրան բոլոր նախագահները գիտեն։ Ես այդ քայլին գնում եմ, որպեսզի ցույց տամ ՀԱՊԿ կարևոր նշանակությունը»,-ասել է Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի անվտանգության խորհուրդի քարտուղար Զասն այցելի կազմակերպության անդամ երկրներ, այդ թվում Հայաստան։
«Եթե պատրաստ եք նրան ընդունել, լսել... Կարող եք չհամաձայնել նրա թեկնածության հետ, կարող եք հետևել ձեր սկզբունքներին։ Բայց խոսեք նրա հետ։ Հնարավոր է նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած այլ հայ։ Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից։ Մենք ձեր մարդն ենք»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան