Լուկաշենկո. Հայաստանը հրաժարվել է «Պոլոնեզ» համակարգերից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համակարգեր, որոնք Մինսկը մատակարարում է նաև Բաքվին։ Սակայն Երևանը հրաժարվել է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այո, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք հայերի հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեզ մեղադրել, որ մենք Ադրբեջանին զենք ենք վաճառում։ Եվ ինչի՞ համար են մեզ քննադատում, հրթիռային համակարգերի։ Ահա թե ինչ, որպեսզի իմանաք ճշմարտությունը, ասեմ, երբ մենք ստացել ենք «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը, մենք փորձարկումներին մասնակցելու համար հրավիրել ենք և հայերին, և ադրբեջանցիներին, և ռուսներին»,-ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, փորձարկումների ժամանակ ադրբեջանական կողմը համոզվել է բարձր ճշգրտության մեջ և խնդրել է վաճառել։
«Մենք պետք է վարկը վճարենք, մեզ չինացիները դրա համար վարկ են տրամադրել։ Ես Ադրբեջանին ասում եմ, այո, կվաճառեմ։ Հասկանում եմ, որ հայերի հետ կապված խնդիր կառաջանա, նրանց ասում եմ, պատրաստ եմ նման համալիր մատակարարել։ Հայերը հրաժարվեցին, վկայակոչելով, որ իրենք ռուսական «Իսկանդեր» ունեն»,-ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ Ադրբեջանին զենի մատակարարման առումով Բելառուսը զբաղեցնում է 4-5-րդ տեղը, մինչդեռ Բաքվին զենք վաճառելու հարցում առաջատարը Մոսկվան է։
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
- Նազարբաև. Սանկտ Պետերբուրգում բոլոր երկրների ղեկավարները որոշում են ընդունել սատարելու Բելառուսի թեկնածուին
- Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
- Ադրբեջանին բելառուսական «Պոլոնեզների» վաճառքն անընդունելի է. Փաշինյան
- Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան
- Ռուբինյանը ցավալի է համարում Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին