Հայկ Ալումյան. Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել տվյալ պահի իշխանությունների ցանկություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անդրադարձել է դատավորների վերաբերյալ հնչած կարծիքներին, ներկայացրել սեփական դիտարկումները։
«Քանի որ վերջին ժամանակահատվածում, հայտնի գործերի հետ կապված, քննարկվում են տարբեր դատավորների մասնագիտական ու մարդկային որակները և բևեռացված կարծիքներ են բախվում (ինչը, սկզբունքորեն, նորմալ երևույթ է), իմ կողմից ներկայացնեմ հետևյալ դիտարկումը.
1. Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել ՏՎՅԱԼ ՊԱՀԻ (ոչ թե միայն այսօրվա, այլ առհասարակ որևէ ԳՈՐԾՈՂ) իշխանությունների ցանկություններին և քմահաճույքներին, քանի որ կոռուպցիոն ոլորտում իր «քաջագործությունների» վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է հատուկ ծառայությունների, հետևաբար՝ տվյալ իշխանության տրամադրության տակ և ցանկացած պահի կարող է ընթացք ստանալ
2. Իշխանությունների ճնշումների նկատմամբ առավել խոցելի են և «լսող» հենց այն դատավորները, ում կոռումպացված լինելու վերաբերյալ հարուստ նյութեր կան հատուկ ծառայությունների մոտ և իշխանությունները ցանկացած պահի կարող են դրանց ընթացք տալ»,-գրել է Ալումյանը ֆեսյբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Մնում է դատարանի օբյեկտիվ որոշմանը սպասենք. Ալումյան
- Հայկ Ալումյան. Չէի ասի, որ համոզիչ են գլխավոր դատախազի հակափաստարկները, բայց մանրակրկիտ աշխատել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին