Հայ մարմնամարզիկները Մոսկվայում հաջողությունների են հասել
Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակը հավերժացնող գավաթի խաղարկության հոբելյանական ` 25-րդ մրցաշարը / տարիքային երկու խմբով /: Մասնակցել են 26 երկրների 140 պատվիրակներ:
ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ մեծահասակների բազմամարտում գերազանց մրցելույթներ են ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը: Նա գրավել է առաջին տեղը ` իրենից ետ թողնելով մրցանակային եռյակում հաջորդաբար տեղ գտած Ճապոնիայի և Ռուսաստանի մարզիկներին: Արթուրը կայունությամբ աչքի է ընկել նաև առանձին գործիքների վրա մրցումներում: Երևանցին առաջինն էր նժույգթափերում , երկրորդը` օղակների և երրորդը ` ազատ վարժություններում:
Երիտասարդների պայքարին մասնակցել է Հայաստանի պատվիրակ Գագիկ Խաչիկյանը ,ով բազմամարտում եզրափակել է առաջին ութնյակը, իսկ նժույգթափերում գրավել է առաջին տեղը և կանգնել պատվանդանի ամենավերին աստիճանին:
Մարմնամարզուհիների մրցումների հենացատկ մրցաձևում Աննա Գրիգորյանը երրորդ արդյունքով մտել է եզրափակիչ և ուժեղագույն ությնակի մրցավեճում գրավել պատվավոր չորրորդ տեղը: Աննան 12-րդն է եղել բազմամարտում:
Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ճանաչվել է հինգերորդը: