Արհեստական ինտելեկտ ներկայացված ռոբոտը պարզվել է ռոբոտի հագուստով մարդ է
Russia-24 հեռուստատեսությամբ ռոբոտաշինությանը նվիրված երիտասարդական ֆորումի ժամանակ ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արհեստական ինտելեկտ Բորիս ռոբոտը, ցուցադրելու համար երկրի տեխնոլոգիական հզորությունը։ Ֆորումից ռեպորտաժը ներկայացնող լրագրողը նշում է, որ այս ֆորումի մասնակիցներից ինչ-որ մեկն իրեն նվիրի ռոբոտատեխնիկային, հատկապես որ ֆորումի ժամանակ հնարավորություն ունեն տեսնել ամենաժամանակակից ռոբոտներին։ Այս մասին գրում է Sky News-ը։
Սակայն առավել ուշադիր մասնակիցներն ու այլ լրագրողներ նկատել են, որ Բորիս ռոբոտը մարդու նման շարժումներ է անում ու նաև այլ անհամապատասխանություններ էին նկատել։ Ու պարզվում է, ռոբոտն իրականում ռոբոտի հագուստներ հագած մարդ է եղել։
Բեմում Բորիս ռոբոտը պարում էր ու խոսում՝ ասելով, որ արդեն լավ գիտի մաթեմատիկա, բայց այժմ ցանկանում է սովորել նկարել ու երաժշտություն գրել։
Այն, որ ռոբոտի հագուստի մեջ մարդ է եղել, փաստվել են նաև ետնաբեմում արված նկարները, որում հագուստի տակից պարզ երևում է մարդու պարանոցը։ Բլոգերները համացանցում գտել են նաև այդ նույն ռոբոտի հագուստը, որն արժե մոտ 3800 դոլար։
Այն բանից հետո, որ պարզվեց ռոբոտն իրական չէ, Russia-24-ը ստիպված է եղել հարցազրույց անել ռեպորտաժը պատրաստած լրագրողի հետ, ով ասել է, որ «ինքը համոզված է եղել, որ բոլորը գիտակցել են, որ այն կոստյում է, ինչպես ձմեռ պապը ու հավելել, որ նախագիծը երեխաների համար է ստեղծված եղել։