2018-ի վատագույն գաղտնաբառերը
SplashData ընկերությունը, որը մասնագիտացված է տվյալների պաշտպանության ոլորտում, կազմել է 2018 թվականի ամենավատ գաղտնաբառերի ցուցակը։ SplashData ընկերությունը վերլուծել է համացանցում հայտնված ավելի քան 5 միլիոն գաղտնաբառ։ ԱՄՆ առաջնորդի անունն ընդգրկվել է ցուցակում. «donald» տառերի համադրությունը ցուցակում 23-րդ տեղում է։
360tv.ru-ն հղում անելով НСН գործակալությանը, գրում է, որ 5-րդ տարին անընդմեջ առաջին տեղում է թվերի «123456» համադրությունը, այնուհետև՝ «password», «123456789», «12345678» և «12345». Վատագույն գաղտնաբառերի ցուցակում է նաև «sunshine» («արևիլույս»), «iloveyou» (եսքեզսիրումեմ) արտահայտությունները։ Տասնյակն ամփոփում է ստեղնաշարում իրար կողք կողքի գտնվեղ «qwerty» տառերի համադրությունը։
Բացի այդ, ցուցակում ընդգրկվել է՝ «princess»(«արքայադուստր»), «admin»(«ադմին»), «welcome» («բարի գալուստ»), «666666», «abc123», «football» («ֆուտբոլ»), «123123», «monkey» («կապիկ»), «654321» և «! @#$%^& *», , «charlie», «aa123456», «donald», «password1», «qwerty123»։
hitech.vesti.ru-ի հաղոդմամբ, SplashData-ի ղեկավարն ասել է, որ օգտատերերը չեն սովորում մյուսների սխալների վրա, շարունակում են իրենց վտանգի ենթարկել։ Չնայած աղմկոտ արտահոսքերին, մարդիկ շարունակում են օգտագործել որպես գաղտնաբառ պարզ, հեշտ հիշվող թվեր-տառերի համադրություններ կամ հայտնի մարդկանց անուններ, ինչն ընդհանրապես չպետք է անել։
Հարակից հրապարակումներ`
- Տվյալների զանգվածային արտահոսք «Ֆեյսբուքից»
- «Ֆեյսբուք»-ի գաղտնաբառը փոխելու անհրաժեշտություն չկա. Սամվել Մարտիրոսյան
- Հաքերները հայտնել են, թե ինչ գաղտնաբառը է օգտագործել Ցուկերբերգը
- Օբամայի գաղտնաբառը «գաղտնաբառն» է
- Facebook-ը և Google-ը կոչ են անում իրենց օգտատերերին փոխել գաղտնաբառերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան