Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից և հակառակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբերուգում տեղի ունեցած հանդիպմանը մասնակիցները ներողություն են խնդրել միմյանցից։ Նա նաև ռուսական լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրերի տարածման մեջ։
«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, Սանկտ Պետերբուրգում ներողություն է խնդրել նաև Լուկաշենկոն անձամբ։
«Մենք այնտեղ ներողություններ խնդրեցինք։ Ես՝ Նիկոլ Փաշինյանից, որ տարբեր պատճառներով հարձակվել եմ նրա վրա։ Պուտինը ներողություն խնդրեց բոլորից։ այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր։ Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել։ Դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մեկս մյուսից ներողություն ենք խնդրել»,-Մինսկում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, ռուսական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածել՝ ասելով իբր Լուկաշենկոն ներողությունէ խնդրել Պուտինից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան