Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին՝ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ:
Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին»:
Հարակից հրապարակումներ`
- Ստրասբուրգի ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից
- Ստրասբուրգում տուժածների թվում հայեր չկան
- Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 3-ի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան