Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում բժիշկը պարբերաբար այցելում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին։ Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անձամբ է այցելել ու առանձնազրույց ունեցել նրա հետ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Արման Թաթոյանն ասաց, որ առանձնազրույցի արդյունքներով գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն։
«Կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշեց Արման Թաթոյանը:
Ավելի վաղ Panorama.am-ին Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է։
«Մանվել Գրիգորյանն անկողնային մի օր էլ չի ապրելու, ինչպես ինքն է ասում։ Ոտքի վրա է տանում հիվանդությունը։ Օրական ստանում է 20 հաբ դեղ, խմում է 30 միավոր ինսուլին այն դեպքում, երբ կալանավորվելուց առաջ ինսուլինից կախվածություն չի ունեցել։ Շաքարի ցուցանիշը նախքան կալանքը եղել է 7-ից ցածր։ Կալանավորումից հետո շաքարային դիաբետը զարգացել է այն աստիճանի, որ այսօր պրոֆեսիոնալ բժիշկները հայտարարում են՝ կա վերջույթները հեռացնելու վտանգ, գանգրենոս պրոցեսներ կան»,- մասնավորապես ասել էր փաստաբանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
- Մանվել Գրիգորյանը դատական նիստի ընթացքում վատացել է
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Բժիշկները հայտարարում են, որ վերջույթները հեռացնելու վտանգ կա
- ՀՔԾ-ն մտադիր չէ՝ միջնորդել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար
- ՀՀ վարչապետը չի տիրապետում Մանվել Գրիգորյանի գործով իրավիճակին. փաստաբան
- Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան
- Վալերի Օսիպյանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին
- Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ
- Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
- Լևոն Մնացականյան. Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերած մեքենան ՊԲ հաշվեկշռում չի եղել
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից