Ստրասբուրգի ահաբեկիչը սպանվել է ոստիկանության կողմից
Նախօրեի երեկոյան Ստրասբուրգի ահաբեկիչ Շերիֆ Չեկատը սպանվել է։ Այս լուրը հաստատել է ոստիկանությունը։
Հաղորդվում է, որ Չեկատին ոստիկանները շրջապատել են Ստրասբուրգի Նոյդորֆ թաղամասում, երբ նա սկսել է կրակել, այդ ժամանակ էլ ոստիկանների կրակից սպանվել է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Չեկատը կրակ էր բացել Ստրասբուրգի կենտրոնում, որի հետևանքով սպանվեց 3 ու վիրավորվեցին մոտ 14 մարդ։ Ահաբեկչին հաջողվել էր փախնել, մոտ 700 ոստիկաններ Ֆրանսիայում ու Գերմանիայում փնտրում էին նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան