Սիմոն Մարտիրոսյանը` տարվա լավագույն երիտասարդ մարզիկ
Անցկացվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր:
Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից: «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է դարձել աշխարհի չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Մրցանակը Սիմոնին է հաձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: