Քաղաքական 13:20 14/12/2018 Հայաստան

Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություններ են. ԱԺ-ն ճանապարհում է հնաբնակներին

Հեղինակ` Անի Ղազարյան

Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություններ են։ Ազգային ժողովը ճանապարհում է հնաբնակներին և պատրաստվում դիմավորել նորեկներին։

Դատարկ միջանցքներ, աշխատասենյակի նախկին տիրոջ անունը ծանուցող պոկված ցուցանակներ, իրերի տեղափոխություն, ու մեկ էլ մանրահատակի լաքի թարմ հոտ։ Մինչ նորընտիր խորհրդարանականները պատրաստվում են առաջիկայում տեղափոխվել օրենսդիր մարմին, այստեղ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։

Իսկ պատգամավորների մեծ մասի աշխատասենյակների դռներն այսօր փակ էին։ Միջանցքում հանդիպող ԱԺ աշխատակիցները նշեցին, որ վերջի օրերին խորհրդարանականների հազվադեպ են տեսնում։ Մենք ինքներս էլ համոզվեցինք, որ գեթ մեկ պատգամավոր աշխատավայր չէր ներկայացել ոչ ՀՀԿ, ոչ էլ ՀՅԴ խմբակցությունից։ Որոշ պատգամավորների աշխատասենյակների դռներ էլ թեև բաց էին, բայց այնտեղ միայն վերջիններիս օգնականներն էին։ 

Յոթերորդ գումարման խորհրդարան չանցած կուսակցությունների խմբակցությունների փորձագետները մեզ հետ զրույցում սրտնեղեցին, որ բառացիորեն մի քանի օրից գործազուրկ են դառնալու, ստիպված են լինելու Նոր տարվան ընդառաջ կամ տոներից հետո աշխատանք փնտրել։















ԱԺ միջանցքներում հանդիպեցինք միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության  թեկնածու առաջադրված, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ թեև առայժմ չգիտի իր աշխատասենյակի տեղը, սակայն որոշ գործեր ավարտելու համար այսօր եկել է խորհրդարան։

Հարցին՝ ինչպես է պատկերացնում օրենսդիր մարմնում իր աշխատանքը, նա նշեց, որ ճիշտ այնպես, ինչպես Երևանի ավագանիում՝ սկզբունքային։ «Այս առումով որևէ բան չի փոխվելու, մեծանալու է պատասխանատվությունը, որոշումների կայացման շրջանակը, ինչպես նաև ինքս իմ նկատմամբ պահանջկոտությունը»,- ասաց Անի Սամսոնյանը։

Իսկ ի՞նչ է թողել Երևանի ավագանիում և ինչ է պատրաստվում բերել Ազգային ժողով, հետաքրքրվեցինք։ «Ավագանիում թողել եմ մի քանի չավարտած խնդիրներ, որոնք կփոխանցեմ իմ գործընկերներին։ Բայց այստեղ էլ կբերեմ ավագանիում լուծում չգտած խնդիրներ, որոնք լուծելի են օրենսդրական մասշտաբով»,- ասաց ավագանու անդամը։



ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն էլ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նախոդ գումարման խորհրդարանի պատգամավորների աշխատասենյակների հանձնման-ընդունման գործընթացը մի քանի օր է՝ մեկնարկել է։

«Պատգամավորները, ովքեր արդեն գիտեն, որ չեն լինելու նորընտիր խորհրդարանում, իրենց սենյակներն ազատել ու հանձնել են։ Դրանք, ըստ կարգի, փոխանցվելու են նորընտիր պատգամավորներին, սակայն նրանցից  ոչ ոք դեռևս իրեր չի բերել։ Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կբաշխի մանդատները, կներկայացվեն հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, այդ ժամանակ էլ ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Այս պահի դեռևս գործում է 6-րդ գումարման Ազգային ժողովը»,- ասաց նա։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորների աշխատասենյակները կտրվեն «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավորներին, Արսեն Բաբայանը պատասխանեց, որ այս այդ հարցը կլուծվի ժամանակի ընթացքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:03
Փետրվարի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 26-ին ժամը 08։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.25 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Փաշինյանն իր խորհրդականների մի մասին անգամ չի ճանաչում, ոմանց անունները չի հիշում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հնուց ի վեր Հայաստանում ընդունված էր, որ բարձրաստիճան պաշտոնյային գործից ազատում էին, մի տեղ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Լրագրողները հետևում են կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով Դավիթ Առաքեյանին պատասխանատվության կանչելու գործընթացին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Վահե Գրիգորյանը «առանց մեկնաբանության» թողեց Էդգար Ղազարյանի գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Երբեք ՀՀ դեսպաններն այսքան ձայնազուրկ և իշխանությունից կախյալ չեն եղել, ինչքան հիմա
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի ևս մեկ թեկնածուի անուն է շրջանառվում. Ո՞վ է նա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի ևս մեկ թեկնածուի հարց է...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր երկրում զավեշտի ու աբսուրդի չափաքանակը հատել է բոլոր տրամաբանական սահմանները։ Դատավորներին...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Ժողովուրդ». Ո՞վ է վաճառել, և ո՞վ է գնել Եռաբլուրի հողերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հարցով Աղազարայանի կուսակցությունը քննարկումների մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պետռեգիստրում...
Աղբյուր` Panorama.am
23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}