Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարյուր տոկսով արվեց. ԵՄ պատվիրակության անդամ
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ կայացան, ինչը որոշակի ճնշում գործադրեց ընտրությունների արդյունքները ներկայացնող դիտորդների վրա։ Դոնորների համար իսկապես դժվար էր այսքան սեղմ ժամկետներում գնահատականներ հնչեցնել։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարյուր տոկսով արվեց»,- «ԱԺ ընտրությունները քաղհասարակության մանրադիտակի տակ» խորագրով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, Միջազգային օգնության պատասխանատու Լինե Ուրբանը։
Նա նշեց, որ իրենք ավելի շատ ուշադրություն են դարձրել սոցիալական ցանցերում առկա արձագանքներին, կարևորել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցության համար ստեղծված պայմանները։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է օգնել այն մարդկաց, ովքեր դժվարանում են միայնակ քվեարկել։ Կիրակի օրը ես տեղամասերում տեսա ծերերի, որոնք անգամ ոտքի վրա էին դժվար կանգնում։ Մենք պետք է ապահովվենք ազատ ընտրության իրավունքը, օգնենք այս մարդկանց՝ ապահովելու նրանց՝ ընտրություն կատարելու իրավունքը։ Ամենակարևորն այն է, թե ինչպես պետք է նվազագույնի հասցնել դժվարությունները, որոնք նշված խմբի մարդկանց թույլ չեն տալիս ընտրությունների ժամանակ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը»,- նշեց բանախոսը։
«ՕքսեՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր հերթին նշեց՝ այս ընտրություններին առաջին անգամ ուշադրություն է դարձվել հասարակության խոցելի խավերի՝ հաշմանդամություն ունեցողների, ծերերի ընտրական իրավունքի իրացման հարցին։
«Տեղամասերում կատարվել են ուսուցողական գործընթացներ, որպեսզի քվեարկելու համար հավասար պայմաններ ստեղծվեն»,- ասաց նա։
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անդամ Քրիստինե Բարսեղյանն իր հերթին նկատեց, որ լրագրողների աշխատանքն այս ընտրությունների ժամանակ չի խոչընդոտվել, ինչը չի կարելի ասել նախորդ ընտրությունների մասին։ «Մենք մեր աշխատանքով փորձել ենք ընտրողին տրամադրել տեղեկություն, որը նրան կօգներ իր ձայնը տալու նախընտրելի ուժին»,- ասաց նա։
Քրիստինե Բարսեղյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, մեծ թիվ են կազմել հատկապես ԲՀԿ-ին այս կամ այն կերպ առնչվող ՀԿ-ներերի դիտորդները։ Իրենց ջանքերով դադարեցվել է այնպիսի մի դիտորդական մի կազմակերպության գրանցում, որը վաղուց լուծարված է եղել։ Իրավաբաական խորհրդատվություն է տրվել մոտ 50 անձի, այդ թվում՝ ընտրությունները լուսաբանող լրագրողների։ Եղել են ահազանգեր այն քաղաքացիներից, ովքեր իրենց հաշվառման հասցեներում գրանցված այլ անձանց են հայտնաբերել։
«Անկախ դիտորդ» հանրային դաշինքի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ շուրջ 600 կարճաժամկետ դիտորդների օգնությամբ իերնք դիտորդական առաքելություն իրականացրել են 300 ընտրատեղղմասերում։ Նպատակը եղել է ընտրախախտումների կանխարգելումը, ինչպես նաև ընտրողների վարքագիծն ուսումնասիրելը։
Նրա խոսքով, այս ընտրություններին վարչախախտումներ եղել են, սակայն անհամեմատ քիչ, քան նախորդ ընտրություններում, կուտկումներ եղել 18 տոկոս ընտրատեղամասերում, վիճաբանություններ՝ 5 տոկոսում, այն դեպքում, երբ նախորդ խորհրդարանական ընտրություններին վիճաբանություններ գրանցվել են ընտրատեսմասերի մոտ կեսում։ Այս ընտրություններին քվեարկության գաղտնիության խախտում գրանցվել է ընտրատեղամասրի շուրջ 27 տոկոսում։
Ինչ վերաբերում է «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիային», ապա դրա ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ԿԸՀ-ում գրանցվել և ընտրությունների օրը գործունեություն են ծավալել են «Ագաթ» ՀԿ-ի 46 հաշմանդամություն ունեցող դիտորդներ։ Նա նաև նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ արձանագրվել են 71 ընտրատեղամսերում, 63 տոկոս ընտրատեղամասերում չեն եղել թեքահարթակներ, 10 տոկոս ընտրատեղամասերում քվեասենյակները եղել են 2-րդ հարկում, շատ ընտարտեղամսերում կահավորումը թույլ չի տվել, որ հաշմանդամություն ունեցող անձը անվասայլակով մոտենա քվեատուփին։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Այվազյան. Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ ընդունել են փաստաթուղթ
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ․ Տեղյակ ենք այս ընտրությունների յուրահատուկ մթնոլորտին, բայց մենք պետք է լինենք առանց քաղաքական սիմպատիաների
- Նախընտրական փուլն ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայամններում. Սոնա Այվազյան