Ապարանում մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ուշի, Արտաշավան գյուղերում, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս -«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մազի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: