«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին Արցախի դրոշով հայ երկրպագուն ներխուժել է խաղադաշտ
Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Ղարաբաղին»։ «Արսենալը» 1:0 հաշվով հաղթել է մրցակցին։
Հանդիպման ժամանակ հայ երկրպագու Սպարտակը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, ձեռքին՝ Արցախի դրոշը, ներխուժել է խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան խաղադաշտից:
ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում գրել. «Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում)»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան