«Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական ամբիցիաները, ինչպես ասում են, գլուխդ առ ու փախիր: Հիմա Նիկոլ Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ:
Մեր տեղեկություններով, ի զարմանս թիմակիցների, Փաշինյանը որոշել է չսահմանափակվել միայն յուրայիններով, բայց այստեղ էլ ծանր վիճակում է, որովհետև տարբեր խողովակներով նրան հուշում են այս կամ այն մարդու «հրաշալի կադր» լինելու մասին, իշխանությունում եղած պաշտոնյաներին են «մեջ գցում»` վերջիններիս «հմայքներն» ի ցույց դնելով: Առայժմ վարչապետի պաշտոնակատարը ոչ մեկին հավանություն չի տվել, սակայն չի էլ մերժել, ասել է` սպասեք:
Ի դեպ, արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական աշխատանքի համար առաջարկ է եղել ներգրավելու հայտնի, փորձառու դիվանագետների, սակայն Փաշինյանը չի երաշխավորել նրանց: Հետաքրքիր է` ապագա վարչապետը կընտրի երիտասարդ, անփորձ կադրերի՞, թե՞ իշխանության մաս կկազմեն նաև կայացած ու լուրջ մասնագետները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում