Լիխտենշտայնում հավատարմագրվել է Հայաստանի առաջին դեսպանը
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղությամբ իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար դր. Աուրելիա Ֆրիքին (Aurelia Frick):
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ ուրախ է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նման որոշման համար և կարևորեց երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացումը:
Նույն օրը դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնել է Լիխտենշտայնի Իշխանապետության թագաժառանգ Նորին Վսեմություն Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին (Alois von und zu Liechtenstein):
Համատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացել է նրանց առանձնազրույցը: Դեսպան Աշոտ Սմբատյանը Ալոիս ֆոն և ցու Լիխտենշտայնին փոխանցել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի բարեմաղթանքները:
Աշոտ Սմբատյանը հանդիպել է նաև Լիխտենշտայնի մայրաքաղաք Վադուցի քաղաքապետ Էվալդ Օսպելտին (Ewald Ospelt): Կողմերը քննարկել են մշակութային համագործակցության հնարավոր հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան