«Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի ազատման պաշտոնական հրամանը երեկ չեղավ, սակայն Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ՊԲ ապագա հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՊԲ շենքում հանդիպել է սպաների հետ։ Նա բանակի գլխավոր շտաբի պետն է։ Իսկ շտաբի պետի պաշտոնում նրան կփոխարինի զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանը։
Կարեն Աբրահամյանն ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանի եղբայրն է։ Հատկանշական է, որ ՊԲ նոր հրամանատարն էլ, շտաբի պետն էլ Արցախից են, տարբեր պաշտոններ են զբաղեցրել զինված ուժերում, բանակում հարգանք են վայելում: Մինչ այդ տեղեկություն կար, որ, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն ՀՀ-ից: Ըստ էության, ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան