«Մանչեսթր Յունայթեդի» պաշտպանը պատրաստ է լքել ակումբը Մոուրինյոյի պատճառով
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան կարող է լքել ակումբը ձմեռային տրանսֆերայի պատուհանի ժամանակ։ Գազետա.ռու-ն գրում է, որ Daily Mail-ի տեղեկատվությամբ, էկվադորցի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ թիմից գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Վալենսիայի հետ պայմանագիրը լրանալու է հաջորդ ամառ։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի սկզբին պաշտպանը սոցիալական կայքերից մեկում արված գրառումանը «լայք» էր դրել, որը քննադատել էր պորտուգալացի մասնագետին։ Մարզիկն անձամբ էր ներողություն խնդրել մարզիչից, բայց միևնույնն է, նրան ուղարկել էին պահեստային։
Հարակից հրապարակումներ`
- Մոուրինյոյի գործակալը վերջ է դրել բոլոր խոսակցություններին
- Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ չի հեռացվի ՄՅՈՒ-ից
- «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին փոխարինող է գտել
- Մոուրինյուն ՄՅՈՒ խաղացողների ներկայությամբ Պոգբային զրկել է ավագի կարգավիճակից
- Մոուրինյոյին մեղադրել են ֆուտբոլիստների անձնական կյանքին խառնվելու մեջ
- Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
- Մոուրինյոն դատապարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան