Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը
Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովում Brexit-ի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լքել է նիստերի դահլիճը, գրում է Գազետա.ռու-ն:
Ըստ աղբյուրի՝ վարչապետը որևէ հայտարարություն չի արել և մտադրություն չի էլ ունեցել պատասխանել լրագրողների հարցերին:
Նշենք, որ Բրյուսելը պաշտոնապես հաստատել է՝ Brexit-ի վերաբերյալ նոր բանակցություններ չեն լինի, և բրիտանական խորհրդարանում վավերացման պետք է դրվի արդեն եղած փաստաթուղթը։ Այս մասին ասված է Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովի հայտարարության տեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան