
Մխիթարյան. «5 հաղթանակ` Եվրոպայում»
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին» և շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում: 1/16 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում:
Ադրբեջանական թիմի դեմ հանդիպմանը չմասնակցեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նստած էր պահեստայինների նստարանին: Խաղից հետո հայ ֆուտբոլիստը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` «5 հաղթանակ` Եվրոպայում»:
Հիշեցնենք, որ մրցավեճի վերջնամասում խաղադաշտ էր ներխուժել Արցախի դրոշով և Մոնթեի մարզաշապիկով հայ երկրպագուն` Սպարտակը: Նա վազել էր դեպի Մխիթարյանը, սակայն անվտանգության աշխատակիցները երկրպագուին անմիջապես հեռացրել էին խաղադաշտից: