Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն
Աշխարհում կապի և ինտերնետ ծառայությունների առաջատար պրովայդեր VEON խումբը (NASDAQ և Euronext Amsterdam: VEON), որի մաս է կազմում նաև Հայաստանում Beeline-ը՝ հայտարարում է խմբի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում Ուրսուլա Բերնսին նշանակելու մասին:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Ուրսուլա Բերնսը 2017 թ.-ի հուլիսից եղել ՎԵՈՆ-ի Տնօրենների խորհրդի նախագահը, իսկ 2018 թ.-ի մարտից՝ կատարել է գործադիր տնօրենի պարտականությունները: Այս ընթացքում նա ամբողջ խմբում հաջողությամբ ներդրել է պարզեցված կառուցվածք, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զարգացող շուկաներին:
«Ինձ համար մեծ պատիվ է նշանակվել ՎԵՈՆ-ի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում: Ընկերությունն աշխատում է բազմազան շուկաներում, որոնք առանձնանում են բնակչության աճով, որտեղ սրընթաց մեծանում է սմարթֆոն ունեցողների թիվը: Սա հստակ վկայում է ՎԵՈՆ-ի համար գոյություն ունեցող բազմաթիվ զարգացման հնարավորությունների մասին: Ես սիրով շարունակելու եմ առաջնորդել ՎԵՈՆ-ին դեպի էլ ավելի մեծ հաջողություններ», - նշել է Ուրսուլա Բերնսը:
«Խորհուրդը տպավորված է Ուրսուլայի աշխատանքի արդյունավետությամբ և ընկերության կառավարմամբ: Ղեկավար կազմը հոյակապ համագործակցություն է ցուցադրում և կենտրոնացած է ռազմավարական առաջնահերթությունների կատարման վրա: Ուրսուլան ՎԵՈՆ-ին առաջնորդել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ մեծ գործարքի իրականացման ընթացքում՝ կապված Իտալիայի համատեղ ձեռնարկության վաճառքի հետ, և ապահովել է կայուն գործառնական ցուցանիշներ եռամսյակի ընթացքում: Մենք վստահ ենք, որ նրա աշխատանքը որպես նախագահ և գլխավոր տնօրեն կօգնի հետագա բարեփոխումների հասնել ամբողջ ընկերությունում» -ասել է ՎԵՈՆ-ի Խորհրդի տնօրեն պարոն Ջուլիան Հորն-Սմիթը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան