Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը
Ամերիկացի գրող և սցենարիստ Ջորջ Մարտինը խոստացել է ավարտել «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքը, որի մոտիվներով նկարահանել են «Գահերի խաղը» հայտնի սերիալը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է իր բլոգում։
«Դուք կտեսնեք այն ոչ վաղը, ոչ հաջորդ շաբաթ, բայց դուք կստանաք «Սառույցի և կրակի երգի» ավարտը»,- խոստացել է գրողը։
Նա նաև նշել է, որ շուտով էկրան կբարձրանա «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը։
Գրողի վեպերի հիման վրա նկարահանված սերիալները հայտնի են դարձել ի շնորհիվ չկրկնվող սյուժեի, ներառյալ գլխավոր հերոսների մահը։ «Գահերի խաղը» նկարահանվում է 2011 թվականից, այդ ընթացքում այն 38 «Գրեմմի» մրցանակ է ստացել։ Սերիալի եզրափակիչ ութերորդ եթերաշարջանի թողարկումը նախատեսված է 2019 թվականի ապրիլ։
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղի» աստղը կարող է դառնալ նոր 007 գործակալը
- «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը՝ 2019-ին
- Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուների համար հյուրանոց են կառուցել
- «Գահերի խաղի» դերասանուհին պատմել է 8-րդ եթերաշրջանի թողարկման մասին