Սանեն լավագույնն է
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: 22-ամյա գերմանացին «Հոֆենհայմի» (2:1) դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ:
Սանեն քվեարկության արդյունքում առաջ է անցել ՊՍԺ-ի և «Յանգ Բոյզի» հարձակվողներ Նեյմարից և Գիյոմա Օարոյից, ինչպես նաև «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնից: Ընթացիկ մրցաշրջանում Սանեն մանչեսթերյան թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման` դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան