Տնտեսություն 11:25 15/12/2018 Հայաստան

Հուրակ. Իրանահայ գործարարի արտադրած տեղական էներգակիրը

Հուրակը, որը նշանակում է կրակի ակունք, Հայաստանում արտադրված վառելիք է կամ ինչպես արտադրողն է սիրում անվանել՝ էներգակիր։ Եթե գործարարը հաջողություններ ունենա, հայաստանցիները գնահատեն այն, ապա կահույքի արտադրամասերը փայտի թափոնները, քաղաքացիներն էլ ստվարաթղթե տուփերը ստիպված չեն լինի թողնել աղբավայրերում ու աղբամաններում։ Դրա արդյունքում  համ նրանց, համ աղբահանություն իրականցնող ընկերության, համ քաղաքային իշխանության, համ էլ վառելիք արտադրողի գործը կհեշտանա։ Բայց կարևորն այստեղ էներգակիրի առավելություններն են։



Արտադրությունը Երևանում հիմնել է Գևիկ Դավուդին։ Նա ընտանիքով հարևան Իրանից Հայաստան է տեղափոխվել տասը տարի առաջ։ Սկզբում Հայաստան գործուղում էր միջազգային ծրագրի շրջանակում, հետո դարձավ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու որոշում։
Կանաչ բնության պահպանման, օդի չաղտոտման, ինչպես նաև հայրենիքում բիզնես հիմնելու մասին մտորումները մասնագիտությամբ էներգետիկին ու ինժեներին բերեցին վառելիքի արտադրելու որոշման։

Երեք տարի շարունակ փայտի թեփի ու ստվարաթղթի շաղախը նոսրացնել-խտացնելով, վերամշակելով, ապա այրելով ու արդյունքը չափելով, այսօր գործարարը հասել է իրեն բավարարող արդյունքի։ Իհարկե, բարելավման, կատարելագործման հնարավորություն միշտ էլ կա։



Այս տարվա սեպտեմբերից նա սկսել է հուրակի վաճառքը։ 10 հատ բրիկետ պարունակող կապոցներն անվճար տրամադրում է քաղաքացիներին՝ փորձելու և դրա արդյունավետության մասին արձագանք սանալու համար։ Panorama.am-ի հետ զրույցում Գևիկ Դավուդն ասաց, կապոցները տարած մարդկանց ավելի քան 50 տոկոսը վերադառնում է արտադրամաս՝ հուրակ գնելու։

Գործարարը չի ցանկանում անհամեստ թվալ ու թվարկել իր ստեղծած էներգակիրի  դրական կողմերը. «Ո՞վ կասի, իր մածունը թթու է»։



List.am  կայքում հրապարակված հայտարարության մեջ վառելիքը նկարագրվում է որպես «փայտին փոխարինող, էկոլոգիապես մաքուր, փայտի թեփի և թղթի թափոնների վերամշակումից ստացված հրաշալի վառելանյութ բրիկետ։ Այն  շատ լավ վառվում է ցանկացած վառարանում, կամինում, փայտի կաթսայում։ Վաճառքը կատարվում է պատվերով, ամեն մի հատիկ Հուրակ բրիկետը 60 դրամ է, մի հատիկի չափսերը մոտավոր (13-14) սմ x (13-14) սմ x (7-9) սմ, դրանցից յուրաքանչյուրը 300 գրամ քաշ ունի։ 2 անգամ փայտից ավելի շատ տաքություն է տալիս և երկու անգամ ավելի երկար է վառվում»։

Գևիկ Դավուդը նշում է, որ նման էներգակիր ստեղծելու համար շատ է ուսումնասիրել շուկան, էկոլոգիապես մաքուր վառելիք ստեղծելու վերաբերյալ միջազգային կազմակերպությունների իրականացրած ծրագրերը, նաև նայել է շուրջբոլորը՝ փնտրելով հասանելի ու էժան հումք։
Առայժմ  ավելի շատ ծախս է կատարել, 37 հազար բրիկետ տվել է տարբեր քաղաքացիներին, որպեսզի վառեն ու արդյունքների մասին իրեն պատմեն։ Դա պետք է արտադրանքի բարելավման համար։

«Արձագանքները դրական են։ Բնության պահպանության ուղղված ծրագրերը պետք է լինեն պետության հոգածության ներքո, դրանք իրականացնելու համար պետական կամք է պետք։ Եթե որոշել ենք, որ ծառածածկույթը պետք է փրկել վառելիք դառնալուց, ապա պետական մակարդակով քայլ է պետք։ Անցյալ տարվանից արդեն սկսել էին խոսել ապօրինի ծառահատումների, դրանց վերահսկողության մասին, հենց դրա շնորհիվ ես կարողացա հուրակ վաճառել։ Փայտի պահանջարկը կար, բայց փայտ չկար, ինչի հետևանքով գինը բարձրացավ»,-նշում է իրանահայ գործարարը։

Հիմա արտադրանքը ներկայացնելու  խնդիր ունի գործարարը։ Էներգակիրի մասին հայտարարությունները տեղադրում է ֆեյսբուքյան իր էջում,  List.am-ում, հեռուստաընկերություններում 15 րոպե հյուրընկալելու համար բավական բարձր գին են ուզել։

«Երկու աշխատողի աշխատավարձ էին ուզում, որ ես 15 րոպե եթերում խոսեի։ Ես չեմ կարող նման գումար տրամադրել։ Դեռ շահ չունեմ։ Վաճառքը իմ կատարած ամսական ծախսի 1/3-ն է ծածկել, բայց քայլը դեպի առաջ շատ երևելի է»,-ասում է նա։

Արտադրողը մինչ հուրակի վաճառքը խորհրդատվություն է տրամադրում, թե որ վառելիքում ինչ պայմաններում պետք է վառել հուրակը։ Հիմա հումքը նա գնում է փայտի արտադրամասերից, ստվարաթուղթը սուպերմարկետներից։

Գործարարը գիտի, որ կատարած ծախսը  հնարավոր է վերադարձնել տարիների ժրաջան ու եռանդուն աշխատանքի արդյունքում, բիզնեսի ընդլայնման համար նա հույս ունի սուբսիդավորում կամ վարկ ստանալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}