Ռոնալդուն մասամբ ընդունել է մեղքը
2019 թվականի հունվարի հունվարի 14-ին թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կանգնելու է մադրիդյան դատարանի առջև հարկերի հետ կապված խարդախության գործով։
Գազետա.ռու կայքը գրում է, որ իսպանական AS թերթի տվյալներով, Ռոնալդուին մեղավոր կճանաչեն հարկային խարդախության հետ կապված չորս փաստով, ընդհանուր գումարը կազմում է 14,7 միլիոն եվրո։ Նա կդատապարտվի երկու տարվա ազատազրկման՝ պայմանական։
Ռոնալդուն մասամբ ընդունել է իր մեղքը և իսպանական գանձարան վճարել 13,4 միլիոն եվրո, բայց վերջնական որոշում դատարանն է ընդունելու։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն բռնաբարության հետ կապված մեղադրանքը կապել է «Ռեալից» հեռանալու հետ
- Ռոնալդուն դատի է տալու Der Spiegel-ին բռնաբարության հոդվածի համար
- Ռոնալդուն 6 մլն եվրո փոխհատուցում է վճարել՝ հարկերից խուսափելու համար