Քիրա Նայթլիին հանձնվել է Բրիտանական կայսրության շքանշան
Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլիին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչում բարեգործական և թատերական գործունեության համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նշված է Բուքինգհեմյան պալատի Թվիթերում։
Նրան պարգևը տվել է Ուելսի արքայազն իշխան Չարլզը։ Դերասանուհին տոնական արարողությանը մասնակցել է կիտրոնագույն կոստյումով և Chanel էլեգանտ գլխարկով։
Արարողությանը Քիրայի հետ ներկա է եղել նրա նրա հայրը, մայրը և ամուսինը՝ բրիտանացի հայտնի ռոք-երաժիշտ Ջեյմս Ռայտոնը։ Հենց նա է եղել այդ արարողության գլխավոր «խառնաշփոթը», քանի որ չի հետևել արարողակարգին ու ընդունված դրես-կոդին, պալատ է գնացել առանց փողկապի։
Քիրա Նայթլիին այդ պարգևը տրվել է երկու բնագավառում ունեցած ձեռքբերումների համար՝ կինեմատոգրաֆիստական և թատերական արվեստում, նաև այնպիսի ֆիլմերում նկարահանվելու, ինչպիսինն են՝ «Հպարտություն և նախապաշարմունք», «Աննա Կարենինա», «Նմանակման խաղ», նաև բարեգործական գործունեության համար, ով նաև ակտիվ մասնացում է «Oxfam» և Water Aid կազմակերպությունների աշխատանքներին։
Keira’s acting career has spanned almost 2 decades, and she has worked with and supported charities including @WaterAidUK and @Oxfam. pic.twitter.com/PHBcvjKCMA
— The Royal Family (@RoyalFamily) December 13, 2018
Congratulations to Keira Knightley, who this morning received a #OBE for services to Drama and Charity. pic.twitter.com/bZFPL4xFxm
— The Royal Family (@RoyalFamily) December 13, 2018