Բրիտանացիները ստիպված կլինեն վճարել Եվրոպայում ճանապարհորդելու համար
Մեծ Բրիտանիայի բնակիչները Բրեքզիթից հետո 7 եվրո կվճարեն ԵՄ երկրներ այցելելու համար: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մուտքի գումարը պետք է վճարվի երեք տարին մեկ: Բրիտանացիներն առաջվա նման կարող են ԵՄ տարածքում ճանապարհորդել առանց վիզայի, սակայն նրանք պետք է էլեկտրոնային հայտ ներկայացնեն ETIAS (European Travel Information and Authorization System) համակարգում:
Անցումային շրջանը մինչև 2021 թվականն է: Այդ ընթացքում Բրիտանիայի քաղաքացիների կշարունակեն թողնել ԵՄ տարածք անձնագրով, դրանից հետո էլեկտրոնային հայտը պարտադիր կդառնա: ETIAS համակարգը գործելու է 61 երկրի քաղաքացիների համար, որոնք առանց վիզայի 90 օր կարող են գտնվել Շենգենյան համաձայնագրի երկրներում: ԵՄ-ն որոշել է խստացնել սահմանային հսկողությունը ներգաղթային ճգնաժամի և ահաբեկչական սպառնալիքի ուժեղացման պատճառով:
Ենթադրվում է, որ հայտերի 95 տոկոսը հավանության կարժանան մի քանի վայրկյանում, սակայն դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մինչև 4 շաբաթ, այն նաև կարող են մերժել: Դրական որոշման դեպքում, թույլտվությունը կգործի երեք տարի, առանց մուտքերի քանակի սահմանափակման:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն են հայտնում
- Մեծ Բրիտանիայում խորանում է Բրէքզիթի շուրջ առկա լարվածությունը
- Բրիտանիայի վարչապետը ներկայացրել է ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժման ծրագրի ավարտը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան