Հայաստանում սկսել են ավելի քիչ հաց արտադրել
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-հոկտեմբերին հացի արտադրության ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով: Մասնավորապես, այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 221.4 հազար տոննա հաց, իսկ 2017 թ-ի՝ հունվար-հոկտեմբերին՝ 226.8 հազար տոննա:
Սրան զուգահեռ նվազել է նաև ալյուրի արտադրությունը: Ըստ տվյալների՝ 2018 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 18.6 տոկոսով. եթե 2017 թ-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 135 223.6 տոննա ալյուր, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ 110 046.9 տոննա: