Մոուրինիոն զայրացել է
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զայրացել է ակումբի նկատմամբ ղեկավարության վերաբերմունքի պատճառով։
The Telegraph-ին հղում անելով՝ «Սպորտ էքսպրես»-ը գրում է, որ պորտուգալացին զայրացել է, որ Չեմպիոնների լիգայի «Վալենսիայի» դեմ խաղին ակումբի ղեկավարության կամ սեփականատերերի ներկայացուցիչներից ոչ մեկը ներկա չի եղել։
Նրա կարծիքով՝ դա ցույց է տալիս ղեկավարների անտարբերությունը:
Հրատարակչությունը Մոուրինիոյին մոտ աղբյուրի խոսքերն է մեջբերել։ Նա ենթադրում է, որ պորտուգալացին կասկածում է ղեկավարության ունակությունների վրա, թե այդպիսի պայմաններում կարող է ճիշտ աշխատել ձմեռային տրանսֆերի շուկայում։
Հարակից հրապարակումներ`
- «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպանը պատրաստ է լքել ակումբը Մոուրինյոյի պատճառով
- Լուկակուի ու Մոուրինիոյի հարաբերությունները լավ չեն
- Մոուրինյոյի գործակալը վերջ է դրել բոլոր խոսակցություններին
- Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ չի հեռացվի ՄՅՈՒ-ից