ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի ֆեդերացիային տուգանվել է Ազգերի լիգայի Հայաստան-Ջիբրալթար (0-1) հոկտեմբերի 13-ին Հայաստանում կայացած խաղի ժամանակ երկրպագուների անկարգությունների պատճառով:
Հիշեցնենք, որ այդ խաղում բախում էր տեղի ունեցել Red Eagles և FAF շարժման անդամների միջև այն պատճառով, Red Eagles-ի սեկցիայում հայտնվել էր Ջիբրալթարի դրոշ: Նշվում է նաև, որ ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր են նետվել տրիբունայից: