Արքայադուստր Դիանայի սեղանապետի խորհուրդները՝ Մեգան Մարքլին
Փոլ Բարելը, որը երկար տարիներ հավատարիմ ծառայել է արքայադուստր Դիանային, Սուրբ Ծննդյան տոներից առաջ մի շարք խորհուրդներ է տվել արքայազն Հարրի կնոջը՝ Մեգան Մարքլին, գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Ըստ պարբերականի՝ նա խորհուրդ է տվել Սասեքսի դքսուհուն մոտ լինել ամուսնու և թագուհու հետ:
«Մոտ եղիր Հարրի և նրա տատիկի հետ…թե չէ դու տհաճ իրավիճակներում կհայտնվես»,- ասել է Բարելը:
Արքայադուստր Դիանայի սեղանապետը նաև խորհուրդ է տվել օգտագործել տոնը թագուհու հետ իրավիճակը քննարկելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Ուիլյամսն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ ծնունդն անցկացնելու են Մեգան Մարքլից առանձին:
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Սուրբ ծնունդն անցկացնելու են Մեգան Մարքլից առանձին
- Թողարկվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի լուսանկարով սուրբծննդյան բացիկ
- Հղի Մեգան Մարքլին համացանցում ծաղրում են
- Պուտինը, Թրամփը, Մեգան Մարքլը, սպանված Հաշոգին՝ նույն ցուցակում
- Sun. Արքայազն Հարրին մեղադրում է Ուիլյամին Մեգան Մարքլի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
- Պարզվել է, թե ինչու են արքայազն Հարրին ու Մեգանը հեռանում պալատից
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին