Հայաստանի Նկարիչների միությունը նոր նախագահ ունի
Նախօրեին կայացել է Հայաստանի նկարիչների միության համագումարը, որի ընթացքում ընտրել են նաև միության նախագահ։ Նախագահի թեկնածուները են եղել՝ գործող նախագահ Կարեն Աղամյանը, նկարիչներ Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Հաղթանակ Շահումյանը, ով ինքնաբացարկ է հայտնել։ Քվեարկությանը մասնակցել է 351 նկարիչ. 82 ձայն ստացել է Կարեն Աղամյանը, 60՝ Խաչիկ Աբրահամյանը, 193՝ Սուրեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ 1998 թվականից Հայաստանի նկարիչների միության նախագահն է Կարեն Աղամյանը։
Սուրեն Սաֆարյանը (1983 թ.) արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977) Սուրեն Սաֆարյանի թոռն է, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1965) Սարգիս Սաֆարյանի ծոռը։ 2000-2006 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնում։ 2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2002 թվականից՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (UNIMA) անդամ, 2009 թվականից՝ պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ (Ռուսաստան, Մոսկվա), 2010թվականից՝ աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ, 2012 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։
2004 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների։ Մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և կազմակերպիչ խմբի անդամ է։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Աղամյան. Ոչ մի անօրեն գործարք չի կատարվել
- Մեր կառույցներն որևէ առնչություն չունեն պետական բյուջեի հետ. Կարեն Աղամյան
- Նկարիչների միությունում դժգոհում են լճացումից
- Նկարիչները հիասթափված են. Կարեն Աղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին