Էմի Ադամսը հրաժարվել է գրկախառնվել Բրեդ Փիթի հետ
Ամերիկացի դերասան Էմի Ադամսը Ջիմմի Քիմմելի շոուի ժամանակ պատմել է, որ մի անգամ հրաժարվել է գրկախառնվել հայտնի դերասան Բրեդ Փիթի հետ։
Գազետա.ռու -ի հաղորդմամբ, դերասանուհին պատմել է, որ Փիթի ընկերությունը զբաղվել է «Փոխնախագահ» ֆիլմի պրոդյուսերությամբ, որում Ադամսը խաղացել է ԱՄՆ երկրորդ տիկնոջ՝ Լինն Չեյնիի դերը։ Երբ դերասանը գնացել է նկարահանումների հրապարակ, նրանք ողջունել են միմյանց, Փիթը փորձել է փաթաթվել Ադամսին, բայց նա հրաժարվել է այն պատճառով, որ աչքի լորձաթաղանթի բորբոքում (կոնյունկտիվիտ) է եղել իր մոտ։
«Այսպես, պատմության մեջ ես դարձա առաջին կինը, որը հրաժարվել է գրկախառնվել Բրեդ Փիթի հետ»,- ասել է դերասանուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան