Բագրատաշենի մաքսային անցակետում փչանում է 302.400 հատ հավկիթ. «Լուսակերտ»
Դեկտեմեբերի 8-ին ՌԴ-ից ՀՀ է ներմուծվել 302.400 հատ հավկիթ, որն մինչ այժմ գտնվում է ՀՀ Բագրատաշենի մաքսային կետում: Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսակերտ» ՍՊԸ տնօրենությունը։
Հայտարարության մեջ ասված է.
«Վերը նշված հավկիթների խմբաքանակը ուղեկցված է սննդի անվտանգությունը հավաստող ԵԱՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով: Ձվերը սպառողական տարաների մեջ են, որոնցից յուրաքանչյուրի վրա մակնշված է տեղեկություններ ձվերի խմբաքանակի, արտադրման ժամկետների վերաբերյալ: Մակնշումներում առկա են նաև տեղեկություններ, որոնք պարտադիր են ձվերի և ձվամթերքի փաթեթավորմանն ու մակնշմանը ներկայացվող մյուս բոլոր պահանջները բավարարելու համար:
Հավկիթները արդեն 10 օր գտնվում է սահմանին և դրանց տեղափոխումը ՀՀ տարածք փաստացի ապօրինի արգելված է Ծառայության կողմից։ Արգելման պատճառները պարզելու նպատակով մեր մի քանի դիմումներին Ծառայությունը չի պատասխանել։
Սակայն մեզ ավելի շատ մտահոգում է այն, որ ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայությունը իր լիազորությունները պատշաճ իրականացնելու փոխարեն, իր ապօրինությունները կոծկելու նպատակով զբաղված է ապատեղեկատվություն տարածելով։ Այսպես, ՍԱՊԾ ղեակավարը «Հետք»-ին հայտնել է, որ ինքը կանխում է կեղծարարությունը, ,իբր մեր կողմից ներկրված հավկիթները պիտանի չեն օգտագործման և թափելու ենթակա ձու ենք ցանկանում ներմուծել։
Այս ամենը անցնում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները։ ՍԱՊԾ ղեկավարը առերևույթ գերազանցում է իրեն վերապահված լիազորությունները, հավկիթի որակը պետականորեն հաստատող ԵԱՏՄ բոլոր հավաստագրերը առկա են։ Այս պայմաններում ինչ որ ՍԱՊԾ ղեկավար իրեն իրավունք է վերապահում հրապարակավ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետության դեմ և կասկածի տակ դնել ԵԱՏՄ հավաստագրերի օրինականությունը։
Այս պայմաններում առկա են առերևույթ հանցագործության հատանիշներ, ինչի վրա հրավիրում ենք իրավապահ մարմինների և հատկապես Հատուկ Քննչական Ծառայության ուշադրությունը։
Հավկիթները ՀՀ տարածք տեղափոխելը արհեստականորեն և ապօրինի սահմանափակելուց զատ, ՍԱՊԾ ղեկավարը հրապարակավ արատավորում է նաև հավկիթ արտադրող և հասարակության մեջ հին ավանդույթներ ունեցող մեր ընկերության բարի համբավը։ Այս մասով մենք հետևողական ենք լինելու և ընկերության խախտված իրավունքները վերականգնելու նպատակով նախապատրաստում ենք հայցադմում ներկայացնել դատարան։
Ընկերությունը արդեն իսկ կրել է և շարունակում է կրել մեծ ֆինանսական կորուստներ։ Անհիմն կանգառի պատճառով յուրաքնաչյուր օր հավելյալ վճարում է Բեռնափոխադրում իրականացնող Ընկերությանը 49.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Հատկանշական է, որ տվյալ ձվի պահպանման ժամկետը ընդամենը 25 օր է, իսկ համապատասխան պետական մարմինը արդեն 10 օրից ավել անգործություն է դրսևորում, մասնավորապես չի թողում է ՀՀ տարածք տեղափոխել Բեռը։ Արդյունքում մեզ չի տրամադրվում նաև պաշտոնական մերժում, ինչը գոնե հնարավորություն կտա Բեռը հետ ուղարկել և հնարավորինս նվազեցնել վնասները։
Տվյալ իրավիճակում ակնհայտ սուտ և զրպարտիչ հայտարարություններով է հանդես գալիս թռչնաբույծների նախագահ Սերգեյ Ստեփանյանը և այդ կապակցությամբ ընկերությունը դիմելու է դատարան պահանջելով հրապարակային ներողություն խնդրել ընկերությունից , ընկերության բարի համբավը արատավորելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին