Ինձ համար մերժելի է Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին ուղղած տոնայնությունը. Ալավերդյան
«Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը և բառապաշարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին։
Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ազատմանը, Ալավերդյանը, պատմական զուգահեռներ անցկացնելով, ասաց. «Ինչքան էլ իշխանությունները կամ ջատագովները արտահայտվեն, թե դա ոչ մի կապ չունի Փաշինյանի հայտարարության հետ, զուտ ժամանակահատվածը, եթե նայենք, ապա այդ վարկածը մնալու է ամենատարածվածը։ Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահը գնացել է Արցախ և դրա հետևանքը եղել է այդ ժամանակվա Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին փոխելը։ Այս առումով կարող եմ պատմական զուգահեռներ տանել։ Միայն թե այս անգամ ոչ թե Հայաստանի պաշտոնատար անձն է գնացել Արցախ, այլ ուղղակի հրավիրված է եղել Արցախի նախագահը»։
Նրա խոսքով՝ Լևոն Մնացականյանը և զինվորների, և պետական ու քաղաքական գործիչների մոտ մնալու է որպես գերագույն արժեքներով անձ. «Ով էլ որ հիմա նշանակվի, պետք է որպես մարտահրավեր ձգտի այդ մակարդակը պահել»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է Լևոն Մնացականյանին
- Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող
- Լևոն Մնացականյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
- Փաշինյան. Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակն օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս, այ քեզ բաաան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները