ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով:
Ակցիան կավարտվի 2019 թ. մարտի 10-ին: Ակցիային կարող են մասնակցել այն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները` ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ, ովքեր իրենց դեբետային ու վարկային քարտերով կկատարեն ակտիվ անկանխիկ վճարումներ:
Կուտակելով բոնուսային միավորներ, Visa քարտապանները կկարողանան շահել 5 Visa քարտ `յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ գումարով: Վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային և դեբետային Visa քարտերով Հայաստանի առևտրի ու սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ինտերնետում, հաճախորդները կստանան միավորներ` յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի անկանխիկ վճարման դեպքում
• Դեբետային քարտով`1 միավոր
• Վարկային քարտով`2 միավոր
Խաղարկությունը տեղի կունենա վիճակախաղի սկզբունքով՝ 100 քարտապանների միջև, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն ամենաշատ քանակի և գումարի անկանխիկ գործարքներ իրենց վարկային և դեբետային քարտերով:
Ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է իր ավանդական «Ամանորյա վարկ» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր «Տիգրան Մեծ» մասնաճյուղը երկաթգծի կայարանի շենքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը մասնակցել է բանկերի ղեկավարների հետ ընթրիքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին