Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
Beeline-ը հայտարարում է Նոր Նորք վարչական շրջանում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Միկոյան 15/3 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։ Շաբաթ և կիրակի օրերը հանդիսանում են ոչ աշխատանքային։
«Beeline-ը հպարտանում է իր հաճախորդների սպասարկման ցանցով, որն ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր հաճախորդներին և մեր գրասենյակներում գտնվելու ընթացքում տրամադրել նրանց առավելագույն հարմարավետություն: Մենք շատ ուրախ ենք, որ այժմ մեր հաճախորդները կայցելեն ավելի հաճելի, հարմարավետ և պայծառ վաճառքի և սպասարկման գրասենյակ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշվում է, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երևանում և 50 գրասենյակ մարզերում։
Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
- Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
- Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն է եղել Մանուկ Հերգնյանը
- Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացել են 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
- Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով
- Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
- Beeline-ի ղեկավարը մասնակցել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» համաժողովին
- Beeline. COMBO հատուկ առաջարկ մարզային բնակիչների համար
- Beeline-ում մեկնարկել է սմարթֆոնների վաճառքի ամանորյա ակցիան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում