Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը բարձրացել է՝ հասնելով 60,37 դոլար
Էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ՝ ուրբաթ օրն արձանագրված 2-3% գնանկումից հետո: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, ըստ աղբյուրի, Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,15%-ով՝ հասնելով բարելի համար 60,37 դոլարի, իսկ թեթև տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,37%-ով՝ կազմելով 51,66 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին