Հունգարիայում «ստրուկի օրենքի» դեմ բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների
Հունգարիայում նախօրեին տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա, որին մասնացկել է ավելի քան 10 հազար մարդ։ Ցուցարարները բողոքում էին, այսպես կոչված, «ստրուկի օրենքի» դեմ, որը թույլ է տալիս գործատուներին տարեկան աշխատակիցներից պահանջել աշխատել 400 հավելյալ ժամ։
Ինչպես հայտնում է CNN-ը, ոստիկանության հետ բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ցուցարարները եկել են MTVA հանրային հեռուստաընկերության կենտրոնակայան ու ցանկացել են ճեղքել ու մտնել շենք։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառում ցուցարարների նկատմամբ։ Լրագրողները մնացել են ցուցարարների արանքում ու չեն կարողացել շարժվել։ Մարդկանց մի մասը հայտնվել է հատակներին՝ արցունքաբեր գազից ժամանակավորապես տեսողության կորստի պատճառով։
Բողոքի ակցիաները սկսվել էին չորեքշաբթիից, երբ Հունգարիայի խորհրդարանն ընդունեց վերոնշյալ օրենքը, որն առաջ էր մղում վարչապետ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցությունը։ Նախկինում օրենքը հնարավորություն էր տալիս աշխատողից պահանջել 250 արտաժամյա աշխատանք։
Խորհրդարանը նաև ընդունել է ևս մեկ հակասական օրենք դատական համակարգի հետ կապված, որով ստեղծվում է վարչական դատարաններ, որոնք պետք է պատասխանեն կառավարությանն ու վերահսկեն այնպիսի զգայուն հարցեր, ինչպիսիք են ընտրական օրենքը, բողոքի ակցիաներն ու կոռուպցիայի հարցերը։
Օրբանի քննադատները նշում են, որ 2010թ.-ից իշխանության ղեկին գտնվող վարչապետը կառուցում է ավտորիտար համակարգ՝ խթանելով իր վերահսկողությունը դատարանների ու ԶԼՄ-ների նկատմամբ։
Նշենք նաև, որ հենց Օրբանն էր, ով գործարքի գնաց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ու հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Արդրբեջան, որտեղ էլ նա հերոսացվեց իր արաքի համար։
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևը հանցակից է Գուրգեն Մարգարյանի սպանությանը. Նազելի Վարդանյան
- 11 տարի առաջ ադրբեջանցի մարդասպանը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
- «Politics.hu». Օրբանը համոզված է՝ Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնումը ճիշտ որոշում էր